Հնչունաբանություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններենտեղիունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որտեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտատրոփ, կույր-կուրանալ, ճահիճ-ճահճուտ, ալյուր-ալրաղաց, կեզ-կիզիչ, ատամնաբույժ-ատամնաբուժարան։
բ) վիշտ-վշտալից, թույլ-թուլակազմ, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվեհարդար, արթուն-արթնանալ, հույն-Հունաստան, տույժ-տուժել։

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ումպ, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի, լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր, կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Գրադարան-գիր, կատվազգի-կատու, գլխապտույտ-գլուխ, լեզվաոճական-լեզու, շինարարական-շեն, լուսանկար-լույս, կուտակել-կույտ, ջրապտույտ-ջուր, սրբապատկեր-սուրբ, ուղղաձիգ-ուղիղ։

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան (ե-ի)

անեծք-անիծել (ե-ի)

դեմ-դիմանկար (ե-ի)

վրեժ-վրիժառու (ե-ի)

վեպ-վիպասան (ե-ի)

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր-Ծաղկաձոր

շեկ+ա+հեր-շիկահեր

վեմ+ա+փոր-վիմափոր

մեգ+ա+պատ-միգապատ

գես+աստղ-գիսաստղ

սեր+առատ-սիրառատ

հանդես+ություն-հանդիսություն

պատվեր+ա+տու-պատվիրատու

բնագետ+ություն-բնագիտություն

հրավեր+ա+տոմս-հրավիրատոմս

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գիր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

Վիճաբանություն, վիճահարույց, նվիրատու, նվիրական, տիրակալ, տիրանալ, միջօրեական, միջանկյալ, գրագետ, գրականություն։

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

Գիրանալ, կիսատ, հայրենասիրությւոն, միգապատ, իշատեր, պարտիզպան, զինակիր, հրավիրատոմս, իշայծյամ, գրագիտություն, տիրանալ, վիպագիր։

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջ, պատվիրել-պատվիրել, սիրալիր-սեր, իջվածք-էջ, տիրական-տեր, սիզավետ-սեզ, զինել-զեն:

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան (ի-ն գաղտնավանկի ը)

միրգ-մրգատու (ի-ն գաղտնավանկի ը)

ջիղ-ջղային (ի-ն սղվել է)

կաղին-կաղնի (ի-ն սղվել է)

որդի-որդյակ (ի-յա)

կռիվ-կռվել (ի-ն գաղտնավանկի ը)

խիղճ-խղճալ (ի-ն գաղտնավանկի ը)

կծիկ-կծկել (ի-ն սղվել)

մահիճ-մահճակալ (ի-ն սղվել)

կոշիկ-կոշկեղեն (ի-ն սղվել)

նկարիչ-նկարչություն (ի-ն սղվել)

կղզի-կղզյակ (ի-յա)

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, վրձնահարված, նկարչական

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-Մկրտչյան, նարնջագույն, բժշկական, սկզբնակետ, կնքել, սրտամորմոք, կարմրավուն

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել։

բ) Ընկել է- աղավնյակ, փոշոտ, բարություն, կենդանություն, թշնամանալ

գ) դարձել է յ-որդյակ,

դ) պահպանվել է- քաղաքացիություն, կղզիանալ

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան)-թվանշան, գին(ցուցակ)-գնացուցակ, ուղի(գիր)-ուղեգիր, միս(գործ)-մսագործ, գարի(հաց)-գարեհաց,, ծաղիկ(թերթ)-ծաղկաթերթ, դեղին(մորթ)-դեղնամորթ, խնդիր(գիրք)-խնդրագիրք, սիրտ(ցավ)-սրտացավ, բարի(կամ)-բարեկամ, այգի(պան)-այգեպան, հոգի(ակ)-հոգյակ, երկիր(բան)-երկրաբան:

Ու ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ (ու-ն գաղնատավանկի ը)

մեղու-մեղվաբույծ (ու-ն սղվել է)

նուռ-նռնենի (ու-ն գաղնատավանկի ը)

առու-առվակ (ու-ն սղվել է)

աղմուկ-աղմկել (ու-ն գաղնատավանկի ը)

սուր-սրամարտ (ու-ն գաղնատավանկի ը)

ծուխ-ծխախոտ (ու-ն գաղնատավանկի ը)

ածուխ-ածխահանք (ու-ն սղվել է)

մասուր-մասրենի (ու-ն գաղնատավանկի ը)

բլուր-բլրակ (ու-ն գաղնատավանկի ը)

թթու-թթվաշ (ու-ն սղվել է)

ապուշ-ապշել (ու-ն սղվել է)

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունիփոփոխություն՝

լուռ-լռակյաց, լռություն,

սուտ-ստել, ստաբանություն

ջուր-ջրառատ, ջրհեղեղ

հուր-հրեղեն, հրաբուխ

մութ-մթություն, մթագին

ձուկ-ձնկորս, ձկնաբուծարան

տուն-տնային, տնական

սուրբ-սրբանալ, սրբագին

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝հրդեհ հանգցնող-հրշեջ

Lուր բերող-լրաբեր, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող-տնապան, ծուխը տնից հեռացնող-ծխնելույց, ջուր կրող-ջրակիր, հաճախ լուռ մնացող-լռակյաց, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձև:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ծաղկաբույլ-ծաղիկ:

Մտամոլոր-միտ, վիրաբույժ-վեր, զինագործ-զեն, ըմպանակ-ումպ, գրադարակ-գիր, երկնասույզ-երկինք, լծկան-լույծ, սրընթաց-սուր, կիսալուսին-կես, մրրկահույզ-մրրիկ, բուսաբան-բույս:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

ջրել-ոռոգել, մթնել-խավարել, գլխավորել-առաջնորդել, ամրանալ-պնդանալ, խորհրդածել-մտորել, ապշել-զարմանալ

6. Որոշիր թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝Օրինակ՝ցրտահար-ցուրտ (ու-ը)

գլխային-գլուխ (ու-ը), գարնանային-գարուն (ու-ն ընկել է ), լեզվակ, ձվակեր-ձու (ու-ը), գնդաձև-գունդ (ու-ը), շնչավոր-շունչ (ու-ը), նռնենի-նուռ (ու-ը), խորհրդավոր-խորհուրդ (ու-ն ընկել է ), շրթնային-շուրթ (ու-ը), բրդատու-բուրդ (ու-ը), նրբագեղմ-նուրբ (ու-ը), ամրացնել-ամուր (ու-ն ընկել է ), թթվել-թթու (ու-ն ընկել է ), առվահան-առու (ու-ն ընկել է ), կատվախաղ-կատու, լծկան-լույծ (ու-ը), ձկներ-ձուկ (ու-ը):

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ)-կրծքավանդակ, ջուր(աման)-ջրաման, շուրջ(գիծ)-ջրագիծ, միս(գործ)-մսագործ, ուրու(ական)-ուրվական, տունկ(արան)-տնկարան, մածուն(աման)-մածնաման, չու(ցուցակ)-չվացուցակ, սնունդ(մթերք)-սննդամթերք:

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր (ը-ն սղվել է)

մանր-մանրամասն (ը-ն սղվել է)

համր-համրություն (ը-ն սղվել է)

խառն-խառնիխուռն (ը-ն սղվել է)

ազդր-ազդրամիս (ը-ն սղվել է)

թանձր-թանձրանալ (ը-ն սղվել է)

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որտեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ-աստղագետ, աստղաբույլ,

կարծր-կարծրատիպ, կարծրադատ

փոքր-փոքրամարմին, փոքրանալ

կայսր-կայսերուհի, կայսրություն

քաղցր-քաղցրակեր, քաղրցավենիք

Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական (յա-ե)

սենյակ-սենեկազգեստ (յա-ե)

առօրյա-առօրեական (յա-ե)

հնամյա-հնամենի (յա-ե)

պատանյա-պատանեկիկ (յա-ե)

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց-վայրկենացույց

կատարյալ+ություն-կատարելություն

մատյան+գիր-մատենագիր

առաքյալ+ական-առաքելական

հեծյալ+զոր-հեծելազոր

ատյան+կալ-ատենակալ

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց-զրուցարան, զրուցել, ցույց-ցուցարար, ցուցիչ, գույն-գունավորել, գունապնակ, հույս-հուսահատ, հուսախաբ, հրապույր-հրապուրիչ, հրապուրել, լույս-լուսավորել, լուսաստղ, բույր-բուրավետ, բուրաստան:

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր-լույս, բուրաստան-բույր, բուսական-բույս, մատուցել-մատույց, զգուշություն-զգույշ, հուսալից-հույս, թունավոր-թույն, գունեղ-գույն, կապտություն-կապույտ, սառցարան-սառույց, համբուրել-համբույր, ողջունել-ողջույն, կուտակել-կույտ, կառուցում-կառույց, զեկուցում-զեկույցն, անասնաբուծություն-անասնաբույծ

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել)-կառուցապատել, բույս(բան)-բուսաբան, հույս(տու)-հուսատու, լույս(բեր)-լուսաբեր, զեկույց(գիր)-զեկուցագիր, հրապույր(իչ)-հրապուրիչ, գույն(վառ)-գունավառ, սառույց(պատ)-սառցապատ

Leave a comment