Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
- Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:
- Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:
- Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որին հանգում է գործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:
Ուշադրություն
Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
- Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:
Ուշադրություն
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին: Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
- Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց հարցերին:
Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:
Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
- Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպես նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
- Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:
Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:
Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկերՍեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջՏրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջըՀայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջըԲացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջիցԳործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջովՆերգոյական – քաղաքումկամքաղաքիմեջ, գրքումկամգրքիմեջ, մարդումեջ, ընկերոջմեջ
Գոյականի հոլովումները
Գոյականի սեռական հոլովը կազմվում է տարբեր թեքույթներով։ Ըստ դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա 8 հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։
Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին թեքման դեպքում մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին թեքման դեպքում փոփոխությունը կատարվում է բառի մեջ։ Արտաքին են -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։ Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ սեղանի, գրքի, ծաղկի, տետրի և այլն։ Պետք է հիշել, որ բացի -ց հոլովմանը պատկանող բառերից՝ մյուս բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, օրինակ՝ լեռան, բայց լեռների, ընկերոջ-ընկերների, օրվա-օրերի։ Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝ բարդի-բարդու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված, մարդ, ձի (հազվադեպ՝ թի, դի), ինչպես նաև անորոշ դերբայը (օրինակ՝ գրել- գրելու, կարդալ-կարդալու, վազել-վազելու)։ Ինչպես տեսնում ենք, կա կազմության երկու ձև՝ ի-ու (այգի-այգու) կամ 0-ու (մարդ-մարդու)։
ՎԱ հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը, օրինակ՝ տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։ Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝ րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի մի մասը՝ մկան, ձկան, դռան, լեռան, թոռան, բեռան, ծոռան, եզան, գառան, նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում շարժման, ուսման, մոտեցման, զեկուցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան, ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
ՈՋ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր, քույր, կին, տեր, սկեսուր, աներ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝ Գրիգորենք-Գրիգորենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք- Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգնակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։
Ո հոլովման պատկանում են հայր, մայր, եղբայր և նրանցով կազմված այն բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախահայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը (օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն, շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անուան-անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր, կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել նաև -ի-ով։ Սեր բառի հոդավոր տրականը լինում է սիրուն։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ քարացած կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին), ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս բառերը հոլովվում են ի-ով։
Առաջադրանքներ
1․Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի։
-ի-սենյակ, քաղաք, փողոց, բեռ, գիրք,լուսամուտ, գրիչ, խաղող, դիմում
-ու-այգու, բարդի, խնձորենի
-վա-օր, ամիս,
-ան-լեռ, դուռ, ձյուն, ուսում, աշուն, ձուկ, զարգացում
-ոջ-քույր, ընկեր,
-ա-տուն, գեղեցկություն, շուն,
2. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն են պատկանում ան հոլովման։
1. լեռ, մոտեցում, թվարկում, գառ
2. տրոհում, դուռ, մեծություն, փորձարկում
3. մուկ, ձուկ, նուռ, շուն
4. մանուկ, գարուն, աշուն, լեռ
5. լրացում, անուն, թոռ, բեռ
3 Արտագրե՛լ նախադասությունները՝փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխանտեղերում։
1. Սարի գագաթի երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրի վրա արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ ուշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննություն, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)
4․Կազմել տրված բառերի հոգնակի ձևերը․
Սարալանջ-սարալանջեր, ռուս-ռուսներ, արձակագիր-արձակագիրներ, նուռ-նռներ, հողաթումբ-հողաթմբեր, հորաքույր-հորաքույրներ, մատ-մատեր, արքայադուստր-արքայադստեր, հարս-հարսներ, մեծատուն-մեծատներ, լրագիր-լրագրեր, նստացույց-նստացույցեր, խմբագիր-խմբագրեր, թագակիր-թագակիրներ, կողմնացույց-կողմնացույցեր, ձեռագիր-ձեռագրեր, համերգ-համերգներ, հանքահոր-հանքահորեր, սպա-սպաներ, վերնագիր-վերնագրեր, վիպագիր-վիպագրեր, ռազմերգ-ռազմերգեր։
5․ Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր․
բարձրագագաթ -լեռնագագաթ
քաղցրաձայն — միաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-
վճռաբեկ-
սառնաղբյուր-
վարկանիշ- հաղթանիշ
դալկադեմ- սպիտակադեմ
ցատկահարթակ-
հոռետես-