Ավետիք Իսահակյան

Ավ․ Իսահակյան․ «Հավերժական սեր» բալլադը

  • Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։

Ավետիք Իսահակյանի այս գեղեցիկ բալլադը պատմում էր գեղեցիկ սիրո մասին։ Իրադարձությունները տեղի էին ունենում Թադմորի ապարանքում, որը գտնվում է ներկայիս Սիրիայում։

  • Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

Սկզբի հատվածԼուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
 
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Վերջի հատվածԵվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:
 
Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Այս հատվածներում երևում է թե ինչ տեղի ունեցավ երկու սիրահար զույգերի’ Էլ-Սամանի և նրա կնոջ Բամբիշի միջև։ Մահն իսկապես սարսափելի երևույթ է, դրանից հետո կարծես շուրջդ ամեն ինչ վերացածբ, մեռած լինի։ Այդիսկ պատճառով Իսահակյանը Բամբիշի մահն այդպես է նկարագրում, և դրանից հետո նրա ամուսնու’ Էլ-Սամանի հույզերը։

  • Պարզիր՝ ինչ է նշանակում «Լուսիններ են եկել-անցել․․․»

Այսինքն օրեր են անցել։

  • Մեկնաբանիր «Չէացնող համբույրներում դյութական,Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ, Թալկանում է և հալչում է Էլ-Սաման… Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…» տողերը։

Այս տողերով գրողը ցանկանում էր մեզ փոխանցել արքայի զգացմունքներն ու սերը բամբիշի հանդեպ։ Էլ-Սամանի համար ժամանակը բամբիշի հետ դառնում էր հավերժական վայրկյաններ։ Կամ նրա դյութական համբույրները։

  • Առանձնացրու մեկ տող, որն ամենակարեւորն ես համարում այս բալլադում։

Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ

Այս բալլադը հավերժական սիրո մասին էր, որ իրական սերը երբեք ավարտ չի ունի, սահմանփակումներ չունի։ Այն արժի մի ողջ տիեզերք, և անգամ մահը դրա դիմաց ոչինչ է։ Ինձ թվում է հիմնական ու ամենակարևոր բաղադրիչ մասը’ դա նրանց փոխադարձ սերն էր, և բալլադի հիմքն ու գաղափարն ըստ իս հենց դա էր։

  • Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

բամբիշ-թագուհի, իշխանուհի

մանկվալիկ-սենեկապետ, սպասավոր արքունի

նաժիշտ-աղախին, սպասուհի

ձեղուն-շինության ծածկը, տանիք

սնդուս-դիպակ, կերպաս

թալկանալ-ուշաթափվել, նվաղել, մարել, թուլանալ, թալանալ, մարմրել

եբենոսյան-եբենոսից, եբենոսի փայտից պատրաստած

մուշկ-մուճակ

կնդրուկ-մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ 

  • Բանաստեղծության մասին տպավորություններդ գրառիր։

Բալլադը շատ սիրեցի, բնական էր, որ պետք է գեղեցիկ լիներ։ Արտահայտությունները, համեմատությունները, և բոլոր արտահայտչական միջոցները ստեղծագործության հիմնական համն ու հոտն էին։ Քանի որ նման պատմություններ շատ ենք կարդում, սա էր գեղեցկությամբ շատ էր տարբերվում։

Սերը հավերժական է, և չունի ավարտ…

Լիլիթ

Այս ստեղծագործությունը հողի մասին է ,որը երբեք չի կարող լինել կրակի հետ ,քանզի կրակը վառ է ,այրող,նրա երեսը միշտ վերև է նայում,և որը միշտ ձգտում է դեպի վերև :

Աստված հողից ստեղծեց Ադամին ,և որպեսզի նա մենակ չմնա, կրակից ստեղծեց Լիլիթին: Ադամը շշմեց նրա գեղեցկությունից ,նրա մարմնից ,քայլելիս կարծես Լիլիթի ոտքերը չէին դիպչում գետնին: Եվ Ադմամը խենթի նման սիրահարվեց Լիլիթին : Բայց Լիլիթը :Այդ Լիլիթը, որին չէր հետքրքում Ադամի սերը,որը տարված էր իր գեղեցկությամբ , որը օգտագործում էր Ադամի սերը: Եվ որը չէր լսում Աստծուն: Մի անգամ Ադամը տեսավ թե ինչպես է Լիլիթը օձի գրկում ծիծաղում: Լիլիթը սիրել և հավանել էր օձին ,իսկ Ադամը չգիտեր դրա մասին : Այդպես Լիլիթը դավաճանեց Ադամին , ուրացավ Աստծուն: Գերվեց սատանայով և գնաց նրա հետ : Աստված Ադամի կողից ստեղծեց Եվային: Նա նույնպես գեղեցիկ էր ,հաճելի ,նուրբ աղջիկ: Բայց Ադամը կարոտ էր Լիլիթին ,Ադամը տառապում էր կարոտի հողի վրա : Նրան պետք չէր Եվան ,նա ցանկանում էր Լիլիթն:

Ադամը սիրում էր Լիլիթին ,Լիլիթը օձին,իսկ Եվան Ադամին :

Սերը միշտ փակում է մարդու աչքերը, իսկ երբ դու պատահմամբ տեսնում ես ,դու դա չես ուզւոմ ընդունել :

Լիլիթը կրակ էր, իսկ Ադամը հող: Կրակը նայում է վերև,իսկ հողը ներքևն է ,կրակը երբեք չէր նայի ներքև:Իսկ հողը երբեք չէր բարձրանա վերև:

Leave a comment