Ձորի Միրոն

Ձորի Միրոն, Մուշեղ Գալշոյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է ռուսերեն, լիտվերեն, բուլղարերեն։ 1979-1980 թվականներին «Երևան» կինոստուդիայում վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։

Արևմտյան Հայաստանում ընտանիքը կորցնելուց հետո Միրոն մասնակցում է Ֆիդայական կռվի, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան։ Այլ Գաղթականների հետ նոր գյուղ հիմնեցին։ Միրոյի որդին գնաց պատերազմ ու չվերադարձավ։ Տարիներ անց Միրոն նոր ընտանիք կազմեց, տղա ունեցավ, որին էլի Հարութ անվանեց իր պապի պատվին։ Սակայն այս մի որդին էլ հեռացավ քաղաք, այնտեղ ամուսնացավ ու հազվադեպ էր այցելում ծնողներին։

«Դուք տե՜ր ունեք, – չորացած ծառերին է դիմում զայրացած ծերունին,- Ձորի Միրոն մեռած չէ»:

 «Մարինե, երկու ամիս հետո կավարտեմ: Կաշխատենք միասին և միասին հաշվիչ մեքենա կպատրաստենք, որ Ջղնի ձորից հավաքի Ձորի Միրոյի Խանդութ կնոջ ճիչը, երկրի կնճռոտ ճամփաներից՝ Ձորի Միրոյի թափառիկ ոտնահետքերը, մեկ-մեկ հավաքի աշխարհի բոլոր պայթյունները, բոլոր ճիչերը…»:  

«Էս աշխարհքի մարդիկ ի՞նչ կուզին իրարե, իրարու ի՞նչ է տված, ի՞նչ անել կուզին… Աշխարհքի մեջ էրկու հոգի մնան, էն մեկ չարհոգի կեղնի, էն մեկ կռվարար կեղնի, էն մեկ ձեռք դնել կուզե մեկելի գլխին: Էդ մեկի արուն պղտոր է, էդ մեկի արուն բորենու արուն է: Էդ մեկ Հիտլերն է, Հարութ, Հիտլերին արնակից սուլթան Համիդն է, արուն ժառանգեց Էնվերին, Թալիաթին, իր նմաններին»:

Leave a comment