Ձեռքդ ետ տար ցավի վրայից

Վանո Սիրադեղյանը հայտնի է իր գրական աշխատանքներով, քաղաքական գործունեությամբ, և առհասարակ հենց իր կերպարով։ Մխիթար Սեբաստացու օրերին արդեն երկրորդ տարին է իրականացնում ենք Սիրադեղյանական ընթերցումներ, քննարկումներ, ուսումնասիրություններ։ Սակայն բացի հոդվածներից, ստեղծագործություններից նա ունեցել է նաև իր անձնական կյանքը, իր ընտանիքն ու գերդաստանը։ Այս կարճամետրաժ ֆիլմը, որը համեմված իր բնակավայրի գեղատեսիլ վայրերով, գյուղական կենցաղով և գեղեցիկ երաժշտությամբ՝ ավելի մոտեցրեց նրա կերպարի բացահայտմանը։

Ֆիլմում Վանոյի եղբայրը՝ Սերյոժա Սիրադեղյանը, պատմում էր իրենց մանկության մասին, իրենց գերադաստանի մասին, ազգանվան և այդ բոլորն իրենց հայրենի գյուղի տանը, որտեղ Վանո Սիրադեղյանն է ծնվել և անցկացրել իր մանկությունը։

Ֆիլմը թեև կարճ էր, բայց միևնույն է մի շնչով դիտեցի, քանի որ ողջ ընթացքում այնքան ջերմություն զգացի նկարահանման միջավայրից։ Եվ, նրանք, ովքեր կցանկանան ծանոթանալ Սիրադեղյանի մանկությանը և իր ընտանիքի պատմությանը՝ անպայման խորհուրդ եմ տալիս դիտել այս ֆիլմը։

Leave a comment