Շտեմարան

Ալ․ Շիրվանզադե
Հարցաշար
1․ Ո՞ր դարաշրջանի հեղինակ է Շիրվանզադեն․ որտե՞ղ է ծնվել և մահացել։
Շիրվանզադեն ապրել և ստեղծագործել է 19-րդ վերջերինև 20-րդ դարի 1-ին կեսին, ծնվել է Շամախիում, մահացել է Կիսլովոդսում։


2․ Ի՞նչ էր Շիրվանզադեի իսկական անունը։
Շիրվանզադեի իսկական անունը Ալեքսանդր Մովսիսյան է։
3․ Ի՞նչ է նշանակում Շիրվանզադե գրական կեղծանունը։
Շիրվանզադեի կեղծանունը բացատրվում է Շիրվանի (այդպես էր գավառի անունը, որտեղ գտնվում էր Շամախին) զադե՝ որդի։ Մեկ այլ բացատրությամբ շիրվան նշանակում է դերձակ, զադե՝ որդի, բառացի՝ դերձակի որդի։
4․ Ի՞նչ հատկանիշներ ունի ռեալիզմը՝ որպես գրական ուղղություն։

Ռեալիզմը կյանքը ճշմարտացիորեն պատկերելու գեղարվեստական ուղղություն և միջոց է։ Ռեալիզմի նշանաբանն է՝ կյանքը ինչպես որ է։ Շիրվանզադեն համարվում է հոգեբանական ռեալիզմի հիմնադիրը հայ գրականության մեջ։
5․ Ի՞նչ ժանրերի ստեղծագործություններ ունի Շիրվանզադեն։

Շիրվանզադեն գրել է վեպեր՝ «Նամուս»,«Ցավագար», «Քաոս», պատմվածքներ՝ «Արտիստը»,  դրամաներ՝ «Պատվի համար»
«Քաոս» վեպը։
6․  Ինչպե՞ս է հղացել իր վեպը Շիրվանզադեն, արդյոք իրակա՞ն պատմություն է ընկած վեպի հիմքում։
.Շիրվանզադեն վեպի շուրջ մտածել է 15 տարի, վեպի սյուժեի հիմքում ընկած է իրական պատմություն՝ Բաքվի մեծահարուստ հանքատիրոջ ընտանիքում կտակի շուրջ ծագած խռովութուն։
7․ Ինչի՞ շուրջ է ծագում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։

Վեպի դեպքերը տեղի են ունենում Բաքվում, հեղինակը պատկերում է սոցիալական տարբեր խավեր՝ մեծահարուստ միլիոնատերեր, ոսկի երիտասարդություն, վաճառականություն, բանվորական խավ։ Նա ներկայացնում է հիմնականում բուրժուական հասարակությունը, որտեղ սերը դեպի ոսկին ջնջել էր ամեն ինչ, որտեղ մարդիկ տարված էին միայն կուտակելու մոլուցքով, դժվար է տարբերել բարոյականը անբարոյականից, ազնիվը՝ անազնիվից․ միջավայրը արտաքուստ փայլուն էր, ներքուստ ապականված և փչացած։ Շիրվանզադեն ներկայացրել է հիմնականում բուրժուական խավը, նրան բնորոշ շահամոլությունն ու դաժան մրցավազքը, կապիտալի կուտակման մոլուցքը, այդ խավի ներկայացուցիչներից են վեպում Մարկոս Ալիմյանը, Մարութխանյանը, Սմբատ Ալիմյանը։ Պատկերում է ոսկի երիտասարդության ցոփ ու շվայտ կյանքը։ Պատկերում է բանվորների կյանքը և վիճակը հանքերում։
8․ Ինչպե՞ս է լուծվում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։

Մարկոս աղա Ալիմյանի՝ քաղաքի մեծահարուստի թողած կտակը դառնում է երկու եղբայրների միջև բախման, և հետագա գործողությունները ծավալվում են հիմնականում այդ կտակի շուրջ։ Կտակով Ալիմյանի ամբողջ հարստությունն անցնում էր Սմբատին, Միքայելն և Արշակը իրենց մասը կստանային միայն այն դեպքում, եթե թողնեին իրենց շվայտ և անբարո կյանքը։
9․ Վեպի դեպքերը որտե՞ղ են տեղի ունենում, ի՞նչ միջավայր է հեղինակը ներկայացրել։

«Քաոս» վեպի կերպարները 
Սմբատի և Ալիմյանի միջև բախումը ավելի է խորանում, երբ Մարութխանյանը և Միքայելը ստեղծում են կեղծ կոնտր-կտակ։ Սմբատը չի հավատում այդ կտակի իսկությանը, հրաժարվում է վճարելուց։ Երկու եղբայրների միջև այս բախումը նաև ունի այլ պատճառ․ Շուշանիկի նկատմամբ երկու եղբայրներն էլ զգացմունքներ ունեին։ Շուշանիկի բարոյական ապտակից հետո Միքայելը սկսում է անդրադարձ կատարել իր կյանքին, գիտակցում է այն ամբողջ ապականությունն ու դատարկ վատնումը։ Նա սկսում է հետզհետե հրաժարվել իր նախկին կենսակերպից և վերափոխվում է։ Վեպի բախումը լուծվում է հրդեհի տեսարանից հետո․ եղբայրները հաշտվում են, Միքայելը ամուսնանում է՝ կատարելով հոր կամքը։
10․ Ո՞վ էր Մարկոս աղա Ալիմյանը, և ինչպե՞ս է նա մասնակցում վեպի հետագա գործողություններին։

Մարկոս աղա Ալիմյանը անցել էր բարդ ճանապարհ՝ հասարակ գյուղացուց դառնալով քաղաքի մեծահարուստ հանքատերերից մեկը։ Մարկոս Ալիմյանի մասին քաղաքում միֆեր էին պատմում, որոնք հիմնականում կույր նախանձից էին ստեղծվում։ Մարկոս աղան իր բնատուր խելքով և ճարպկությամբ ստեղծել էր իր ողջ հարստությունը և չէր ցանկանում, որ իր մահվանից հետո որդիները վատնեն իր կարողությունը։ Չնայած վեպի սկզբում նա մահանում է, բայց իր թողած կտակով մասնակցում է վեպի գործողություններին։ Նա շատ ավանդապաշտ էր, նրա նահապետական պատկերացումները շատ հաճախ չէին համապատասխանում ժամանակակից պատկերացումներին։
11․ Ո՞վ էր Սմբատ Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, փոփոխություն կրում վեպում։

Սմբատ Ալիմյանը Մարկոս աղայի ավագ որդին է, որին հայրն ուղարկել էր Մոսկվա՝ կրթություն ստանալու։ Սմբատն այնտեղ ազատամտական գաղափարներով է տարվում, մեղադրում հորը անազնիվ ճանապարհով հարստանալու համար, ի հեճուկս հոր և ընտանիքի կամքի ամուսնանում է ռուս կնոջ հետ․ այդ պատճառով հայրը անիծում է նրան, զրկում ժառանգությունից։ Հոր թողած կտակով Սմբատը դառնում է Մարկոս աղայի ողջ հարստության ժառանգորդը և տնօրինողը, բայց պայմանով, որ բաժանվեր ռուս կնոջին, ամուսնանար հայ աղջկա հետ։ Այս հանգամանքը պատճառ է դառնում Սմբատի կյանքում շրջադարձային փոփոխության․ նա սկսում է հարմարվել այն դիրքին ու միջավայրին, որ մի ժամանակ ինքը քննադատել և մերժել էր։ Փողը և իշխանությունը նրա մեջ շատ բան են փոխում․ նա վեպի վերջում դառնում է հոր նման «խիղճը երկաթե սնդուկին հանձնած և հոգին գրպանը դրած» բուրժուա։
12․ Ո՞վ էր Միքայել Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, ինչքանո՞վ էր նրա փոփոխությունը համոզիչ։

Միքայելը Ալիմյանի միջնեկ որդին էր, որին հայրը կրթվելու չէր ուղարկել՝ աչքի առաջ ունենալով Սմբատի ճակատագիրը։ Միքայելը չհամակերպվեց հոր կտակի հետ և ամեն քայլի պատրաստ էր՝ այդ ժառանգությունը ստանալու համար։ Նա ոսկի երիտասարդության ներկայացուցիչ էր, նրա համար կյանքը վայելք էր և հրճվանք։ օրերը վատնում էր թղթախաղի, ցոփ և անառակ խնջույքներում։Բեկումնային եղավ նրա հանդիպումը Շուշանիկի հետ, որի արհամարհանքը և բարոյական ազդեցությունը կարողացան Միքայելին վերափոխել․ սիրո շնորհիվ նա գիտակցեց իր սխալները, հետ դարձավ այդ կործանարար ճանապարհից և դարձավ օրինավոր և բարոյական մարդ․ ամուսնացավ Շուշանիկի հետ, հաշտվեց Սմբատի հետ։

Leave a comment