Հայ գրականության սկզբնավորումը
Հարցաշար
- Հին Հայաստանում մեսրոպյան գրերի ստեղծումից շատ դարեր առաջ ժողովրդական ի՞նչ ստեղծագործություններ են եղել:
Հին Հայաստանում մեսրոպյան գրերի ստեղծումից շատ դարեր առաջ հորինվել են Գողթան երգերը: - Ո՞րն է հայ գրականության զարգացման առաջին շրջանը:
Հայ գրականության զարգացման առաջին շրջանը կոչվում է հայ հին կամ հայ միջնադարյան գրականություն: - Հայ գրերի սկզբնավորումը ի՞նչ բախտորոշ իրադարձության հետ է առնչվում:
Հայ գրերի սկզբնավորումը առնչվում է այնպիսի բախտորոշ իրադարձության հետ, ինչպիսին է ազգային գրերի գյուտը:
Գրերի գյուտը
1․ Ո՞վ է ստեղծել հայոց գրերը:
Հայոց գրերն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (հանճարեղ գիտնական, ուսուցիչ, գրող, թարգմանիչ):
2․ Ե՞րբ են ստեղծվել հայոց գրերը:
Հայոց գրերն ստեղծվել են 405 թ.:
3․ Ովքե՞ր են օժանդակել Մեսրոպ Մաշտոցին հայոց գրերը ստեղծելու գործում:
Հայոց գրերն ստեղծելու գործում Մեսրոպ Մաշտոցին օժանդակել են կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան:
Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործըՈ՞ր գրքում են շարադրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին տեղեկությունները:Որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը:Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին տեղեկությունները շարադրված են Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքում: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում: 3. Հարազատ ժողովրդից բացի՝ Մեսրոպ Մաշտոցը գիր է հորինել նաև հարևան վրացիների և աղվանների համար:
Ոսկեդար: 5-րդ դարի հայ մատենագրության ընդհանուր բնութագիրը - Գրերի գյուտից անմիջապես հետո սկզբնավորվում է հայագիր գրականությունը և զարգանում արագ վերելքով: Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում ստեղծվում են ինքնուրույն և թարգմանական բազմաթիվ երկեր:
- «Թարգմանությունների թագուհի» համարվել է «Աստվածաշնչի» թարգմանությունը:
- Մեսրոպյան տառերով առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: