Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:
Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Պատումը կրկեսի խնդիրների մասին էր։Մարդիկ գնում են կրկես դիտում են բոլոր նարքները,որ անում են կենդանիները զվարճանում են, բայց իրականում նրանք չիգտեն թե ինչ է թաքնված դրա հետևում, ինչպես են կենդանիները անում այդ ամենը ,ինչպես են տանջում կենդանիներին։Ամե մեկն իր տեղում պետք է ապրի քանի որ յուրաքանչյուրն ունի իր սովորություները և որտեղ ել ապրեն մեկը ամեն մեկը պահում է իր սովորությունը։ ինձ թվում է այն հենց դրա մասին էր։
Անձրև
Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:
Ինձ թվում է գրողը ի նկատի ուներ այն որ, ծերունին ընկել էր հիշողություների գիրկը և վա հիշողությունները եկան և փչացրին նրա կյանքը։ Իմ կարծիքով գրողը այս պատմածքով ուզում էր ասել որ չպետք է վատ հիշողություները փչացնեն մեր կյանքը։
Այրված Դաշտը
Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:
Ինձ թվում է որ այստեղ աղավնին մարդ էր ով ընկել էր վատ վիճակի մեջ և չի կարողանում դուրս գալ այդ վիճակից և դիմում է առաջին պատահած մարդուն, և այդ մարդը դուրս է գալիս իրեն թշանամի։Ինձ թվում է որ պետք է դաս քաղել այս պատմվածքից, այսինքն ինչքան վատ վիճակում որ լինես չպետք է դիմ ես առաջին պատահած մարդուն։
Հերթ
-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:
Ինձ թվում է այստեղ գրված է այնպիսի մարդկանց մասին ովքեր ապրում են ուրիշի հաշվին։ Այսինքն չպետքե ապրել ուրիշի հաշվին պետք քանի որ վերջում ում հաշվին ապրում ես նրանք քեզ դաս կտան։
Անհնարին
— Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
— Հիմար, մենք մահացել ենք:
Իմ կարծիքով չկա անհնարին բան։Մարդը մտածում է կա անհնարին բաներ, բայց ոչ եթե մարդ անի իր կարծիքով անհնարիը նետվի սարից ապա ուղակի կմահանա։
Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից
” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:
Ինձ թվում է որ աղջիկը շատ է սիրում իր կյանքի տղամարդուն և մտածելով նրա մասին գրում է , որ տղամարդը իրեն գժի նման պահի որ տանեն գժանոց քանի որ այնտեղ ապահով է։
Մի քանի հոգի
Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.
— Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:
Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.
— Տիկին, ինձ հետ էի՞ք:
Ինձ թվում է այստեղ գրվածեր այն խնդիրների մասին որ, մարդիկ անում են բազմաթիվ վիրահատություներ և ցանկանում են նմանվել աստղերի։ Դա սխալ է քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր սեփական դեմքով քանի որ փոխելով քո դեմքը ոչինչ չի ավելանա քո կյանքում։
Ճամփորդություն
Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:
Այս պատմվածքը սովորեցնում է որ պետք է կատար ել ճիշտ ընտրություն։
Ուղղահայաց գիծ
Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի։
Լավագույն պատում
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Ես ընտրեցի այս պատումը քանի որ այն այսօրվա խնդիրների մասին է։ 48 Երկիր ընտդհունել է օրենք կենդանիներին չօգտագործել կրկեսում։Դա ճիշտ է քանի որ կենդանիներին շատ են տանջում սովորեցնելու համար մարդկանց համար զվարճալի բայց իրականում շատ դաժան։ Մանրամասների համար՝ վիդիո։
Շարադրություն