Դավոն

Պատմվածքում Մուշեղ Գալշոյանը ընթերցողին ներկայացնում է Դավոյի կյանքը։ Պատմում է Դավոյի կյանքի անցած կարևորագույն դրվագների մասին։ Դավոն շատ սխալներ էր գործել, և արդեն ծեր էր. նրա մահը մոտեցել էր։ Նա զղջում էր իր միամտության և հիմար արարքների համար, որոնք գործել էր երիտասարդության տարիներին. Ինչո՞ւ չլսեց իր զորավարի հրամանը, չկարողանալով իրեն զսպել` ինչո՞ւ սպանեց այն գյուղացուն, ինչո՞ւ գետում չխեղդվելով` ստիպեց իր ընկերներին խաբել զորավարին ինչո՞ւ էր շուկայի փոշոտ հատակին պառկած` զղջում, թե այն ժամանակ ինչու գետում չխեղդվեց․․․

Այս պատմվածքը մեզ փորձում է հասկացնել, որ պետք է ամեն ինչ անելուց առաջ լավ մտածել և ծանրութեթև անել՝ արդյոք այդ արարքից մարդիկ չե՞ն տուժի, վնաս չե՞ս բերի քո ընկերներին կամ ծանոթներին և, վերջիվերջո, արդյոք քո արարքով վնաս չե՞ս բերի ինքդ քեզ։

 Ու մեղավորը ինքն է, տալվորիկցի Դավոն է, որ սեփական կամք ու ձեռքով կորցրեց մեռնելու ամենաճիշտ պահն ու տեղը։ Եվ արժե, որ հիմա շանսատակ լինի, այս փոշոտ փողոցում։ Եվ նա շարժվելու, ելնելու փորձ չէր անում։ Չէր ուզում։
Հետո հեռվից, կարծես երազում, լսեց իր անունը՝ Դավո…

Եվ Դավոն գնում էր։ Ձիու ականջը մտած, մերկացած սուրը ճակատին, Դավոն սուրում էր դեպի բլրակը՝ թշնամու դիրքերը… Իրիկնապահի արևը բոցկլտում էր մերկ սրին, համբուրում ճակատը, և աչքերի դիմաց կայծկլտացող կարմիր ու կանաչ պեծեր, Դավոն սուրում էր դեպի արևմուտք, դեպի հեռու լեռների վրա փշրված արևը:

Դավոն լուռ է։ Միայն կոպերն են շողիկի հետ հարց ու փորձի մեջ։ Ճակատն ու աչքերը խուտուտ տվող լույսի շողը, կոպերի վրա պարս բռնած կարմիր ու կանաչ պեծերը ինչ-որ բան են հուշում՝ անցած մի օր, մի դեպք, ցանկալի մի բան… Եվ Դավոյի խլվլացող կոպերը, ճակատի առնական կնճիռները լարված որոնում են…

Leave a comment