Դաս 3


Նուկլեինաթթուները կազմված են նուկլեոտիդներից (լատ. կորիզ, միջուկ և այլն): Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ: Նրանք են ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու կամ ԴՆԹ և ռիբոնուկլեինաթթու ՝ ՌՆԹ: ԴՆԹ-ի մոլեկուլում պարունակվում են միլիոնավոր նուկլեոտիդներ, որն ունի մեծ մոլեկուլային զանգված: Նուկլեոտիդը կազմված է ազոտական հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից և ածխաջրի պարունակությունից է առաջացել ԴՆԹ անունը: ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու ՝ մեկը մյուսի շուրջը ոլորված շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմերներ են և որի մոնոմերներն են ՝ նուկլեոտիդները: ԴՆԹ-ի երկու շղթաների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա ՝ մի շղթայի նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոակի նուկլեոտիդ: Այս միացումներից զույգ նուկլեոտիդները լրացնում են կոպլեմենտար շղթա: ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներւոմ ածխաջուրը ռիբոսն է: Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզի մասնակցությունն է: Դրանք են ՝ փոխադրող ՌՆԹ-ները, որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզմանը: Մյուսը ՝ տեղեկատվական ՌՆԹ-ն է: Այդ ֆունկցիաները կատարում են տեղեկատվական ֆունկցիա, այսինքն դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիաքն սպիտակուցների կառուցվածքի մաիսն տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդների փոխանցմանը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացմանը: ԴՆԹ-ն օժտված է ինքնավերարտադրման հատկությամբ, իսկ ՌՆԹ-ն ապահովում է տեղեկատվության վերահանումը և համապատասխան սպիտակուցների կազմավորումը:

Leave a comment