Հանքարդյունաբերություն
Հայաստանի հանքային արդյունաբերությունը տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։

Հայաստանի ամենամեծ հանքավայրը, պղնձա-մոլիբդենային բաց հանքափոր Հայաստանի հարավում, Քաջարանի մոտ, որ շահագործում է Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային գործարանը, որի 75% -ի սեփականատերը գերմանական Քրոնիմետ ընկերությունն է։
Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ; կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի։ Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաձով։ Հայաստանի պետական պաշարների հաշվեկշռում գրանցված են 465 հանքավայրեր, որոնցից 196-ը շահագործվում է, 15-ը նախապատրաստվում է շահագործման, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում։ Հայաստանում հայտնաբերված են 60-ից ավելի օգտակար հանածոներ, որոնցից ավելի քան քառասունն ունեն արդյունաբերական նշանակություն։ Հայաստանի հանքավայրերից 24-ը մետաղային օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ և այլն) հանքավայրեր են, որոնցից հինգը շահագործվում են։
Հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները
Մի շարք հիվանդություններ ինչպիսիք են օրինակ՝ չարորակ քաղցկեղը, անդամահատված ոտքով, ձեռքով, մարմնի այլ վերջույթով ծնվելը, կամ մարմնական որևէ արատը՝ հենց հանքերի շահագործման պատճառով է լինում։

Հանքավայրերի շրջաններում առաջացող հիվանդությունները չեն ուսումնասիրվում, և չկա իրավիճակի հստակ պատկերը: Երեխաների մազերի մեջ հայտնաբերվում են սնդիկ ու մկնդեղ, սակայն պետությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում:
Գեղանուշում երեխաների ատամները պարզապես սև են: Սակայն չպետք է հասնել այն վիճակին, որ սերունդը կործանվի, հետո նոր քայլեր ձեռնարկվեն: Մի քանի տարի անց արդեն ուշ կլինի:
Բնություն և բնապահպանություն
Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։
Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը։
Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում։
Պոչամբար

Պոչամբար, հանքարդյունաբերության կից բնապահպանական կառույց, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոններ, հանքաջրեր։
Պոչամբարի թափոնները պիտանի են նաև հետագա օգտագործման։ Նրանք բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել այլ ոլորտներում։ Այստեղից էլ առաջացել է «ամբար» անվանումը։ Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից: Ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում: Հհ֊ի մի քանի պոչամբարներ` Արծվանիկի, Թեղուտի, Քաջարանի, Փուխրուտի, Լեռնաձորի, Դարազամի, Ողջիի, Գեղանուշի, Արարատի պոչամաբարներ։
Լինելով քիչ հայրենասեր` դիտելով, ծանոթանալով Հայաստանի վիճակին ճիշտն ասած ավելի եմ հիասթափվում։ Չգիտեմ ախր չիմանալ քո երկրի մասին, տեսնել չնչինը սխալ է, բայց իրականությունը շատ ցավոտ է ու ծանր։ Խորանալով ամեն ինչի մեջ ինձ անզոր եմ զգում։ Չնայած հենց այդ անզորությունից է ամեն ինչ սկսվում։ Եթե ես և մնացած բոլորս ուսումնասիրենք, հասկանանք չլինենք տգետ, մտածենք մեր և մեր սերունդերի մասին միգուց է կկարողանանք փոխել եթե ոչ ներկան գոնե ապագան։
Օգտագործված և ուսումնասիրած աղբյուրներ`