Կենսագրություն
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան:
1913-1917 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտությանֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել էհայագիտական առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել էՎալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած«Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայհեղինակների գործերից:
1914 թին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրայինզեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայգրականության զարգացման հռչակագրի արժեք:
Վահան Տերյան բանաստեղծությունների վերլուծություններ
Անծանոթ աղջկան
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Վերլուծություն
Իմ կարծիքով Տերյանը այս բանաստեղծությունը գրել է իր սիրելիի մասին՝ նրան համեմատելով իրիկվա փայլի հետ: Տերյանը այս բանաստեղծությամբ գրում էր իրենց պատմությունը՝ ողջ կյանքի ճանապարհը:
Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Վերլուծություն
Տերյանը գարունը կենդանի է ներկայացնում՝ այնպես, որ մենք դա կարդալուց մեր երազանքի գարունն ենք պատկերացնում: Իմ կարծիքով գարունը Տերյանի կյանքում մի նոր սկիզբ էր՝ ըստ իր ներկայացրածի: Նոր շնչառություն էր բացվում նրա մոտ, նա մի նոր կյանք էր սկսում կարծես:
Like this:
Like Loading...
Related