Ո՞րն էր «Վահանանց ապստամբության» սկսման պատճառը։
Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքը սկսեց հայերին սիրաշահելու քաղաքականությունը, սակայն ժամանակ առ ժամանակ շարունակում էր հալածանքների ենթարկել և ստիպել զրահադաշտականություն ընդունել: Այս ամենն իհարկե հայերին դուր չէր գալիս, և սա առիթ էր ապստամբություն սկսելու:
Ի՞նչ տարբերություններ եք տեսնում «Վահանանց» և «Վարդանանց» ապստամբությունների միջև։
Ի տարբերություն Վարդանանց ապստամբության, Վահանանց ապստամբության շնորհիվ հայերը բավականին հաղթանակներ տարան: Վարդանանց ապստամբության ամենակարևոր պահին, Վասակ Սյունին հետ կանգնեց պատերազմելու մտքից, քանի որ իր որդիները պատանդության մեջ էին գտնվում: Վահանանց ապստամբության ժամանակ, Վահան Մամիկոնյանը սկսեց ապստամբություն, անգամ ուշադրություն չդարձնելով այն փաստին, որ իր եղբայրը՝ Վարդը գտնվում է պատանդության մեջ: Կարծում եմ հայերը Վահանանց ապստամբության ժամանակ ավելի խելացի քայլերով էին առաջ շարժվում, քան Վարդանանց ապտամբության ժամանակ:
Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ ապստամբությունը։
Ապստամբությունն ավարտվեց Նվարսակի պայմանագրով, որը կնքվեց Վահան Մամիկոնյանի և պարսից արքա Վաղարշի միջև 484 թվականին: Վահան Մամիկոնյանը մինչ հաշտություն կնքելը պարսից արքայի առաջ դրել էր պայմաններ՝ հարգել նախարարների ժառանգական իրավունքները, հայերին կրոնափոխ անելու մտքից հրաժարվել, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, անպիտաններին պաշտոններ չտալ: Պարսից արքան համաձայնվեց բոլոր պայմաններին, որից հետո կնքվեց հաշտության պայմանագիր հայերի և պարսիկների միջև: