Չարլին նամակ էր գրել իր դստերը, որում նա պատմում էր իր կյանքի մասին, խորհուրդներ էր տալիս նրան և խնդրում, որ նա երբեք չմոռանա իր հորը և նրա ասածները։ Չարլին իր նամակում ավելի շատ խոսում էր փողի և արժանապտվության մասին։ Նա ուզում էր աղջկան սովորեցնել, թե ինչքան է փողի գինը, ինչպես պիտի վերաբերվի փողին։ Նա աղջկան դրամական չեկ էր նվիրել, բայց ասում էր, որ աղջիկը օգտագործելուց առաջ հիշի, որ այդ գումարը միայն նրան չէ պետք։ Այդ գումարի կարիքը շատ մարդ ունի։ Չարլին Ջերալդինային փորձում էր հասկացնել, որ նա չպետք է մտածի միայն իր մասին և բեմ բարձրանալուց նա չկարծի, որ ամենալավն է։ Նա ասում էր, որ կան Ջերալդինայից ավելի գեղեցիկները, ավելի հպարտները ու ավելի լավերը։ Եվ նա պետք է միշտ հիշի, որ բոլորն այնպիսին են, ինչպիսին նա է։ Նամակում Չապլինն անընդհատ նշում էր, որ աղջիկը ընկալի այն ամենը ինչ նա ասաց։
Ինձ թվում է, որ Չարլի Չապլինը նամակով ցանկանում է ասել, որ կապ չունի, թե ինչ կյանքով ես ապրում, դու պետք է ամեն ինչ տեսնես, լսես, օգնես և սովորես։