Տեքստը բաժանե՛ք պարբերությունների. կետադրե՛ք և ըստ անհրաժեշտության՝ լրացրե՛ք բաց թողած տառերը:
1) Ոչ միայն Երկիր մոլորակի, այլև երկնային քիչ թե շատ զգալի մեծություն ունեցող մարմինների կարևոր առանձնահատկություններից մեկը՝ նրանց բազմոլորտային կառուցվածքն է:
Երկրագնդի կենտրոնից դեպի ազատ տիեզերք ուղղված երևակայական ճանապարհին կհանդիպենք հետևյալ ոլորտներին՝ միջուկ միջնապատյան (մանթիա) երկրակեղև, ջրոլորտ, մթնոլորտ: Սրանք Երկրագնդի մեջ այնպես են դասավորված ինչպես երեխաների համար պատրաստած խաղալիք գնդերը, որտեղ արտաքին գունդը կիսելիս միջից դուրս է գալիս մեկ ուրիշը, նրա կիսվելուց հաջորդ գունդը մինչև, որ հասնում են անբաժանելի միջուկին: Ո՞րն է երկնային խոշոր մարմինների ոլորտային կառուցվածքի պատճառը: Եթե միանգամից պատասխանելու լինենք, ապա կասենք քիմիական տարրերի զանգվածների տարբերությունները:
2) Հայտնի է, որ ինչ-որ զանգված ունեցող մարմինը կարող է դեպի իրեն ձգել մեկ այլ զանգված, այս երևույթի մեկնաբանությունն ամփոփված է Նյուտոնի օրենքում համաշխարհային ձգողության օրենքում:
Յուրաքանչյուր երկնային մարմին ունի ձգողականություն, որն անվանում են ծանրահակ (գրավիտացիոն) ուժ: Երկրի վրա մենք ունենք ծանրության մեկ չափանիշ, որը մոլորակի վրա ամենուրեք գրեթե նույնն է՝ աննշան տարբերություններով: Օրինակ՝ Երկրի վրա նույն մարդը կկշռի ասենք ութսուն կգ, բայց Լուսնի վրա վեց անգամ պակաս, իսկ աստղերի վրա միլիոնավոր կիլոգրամներ: Երկնային մարմիններն իրենց ձգողական ուժով բավականին հեռու տիրույթներից ձգում են ավելի փոքր մարմիններ, երկնաքարեր և վերջիններս ձգտում են հասնել այդ երկնային մարմնի ծանրության կենտրոնին: Երկրագնդի վրա էլ նույն օրինաչափությունն է նկատվում: Գոյություն ունի նաև մեկ այլ օրինաչափություն, տարբեր մարմիններ տարբեր ծավալ են զբաղեցնում, և տարբեր չափով են ձգվում Երկրագնդի կողմից:
3) Մեր Գալակտիկան գոյություն ունի առնվազն տասը միլիարդ տարի, այդ ընթացքում նրա կազմում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ:
Ամեն տարի մի քանի տասնյակ աստղերի նոր բռնկումներ են տեղի ունենում, իսկ մի քանի հարյուր տարին մեկ Գերնոր աստղերի սուպերնովաներ՝ հզոր պայթյուններ, որոնց հետևանքով աստղի կառուցվածքը տակնուվրա է լինում: Գալակտիկայի աստղերը դասակարգման սկզբունքներ ունեն, ըստ գունակազմի բաժանվում են տասը դասերի: Յուրաքանչյուր դաս իր հերթին բաժանվում է էլի տասը ենթադասերի, որոնք արտահայտվում են թվերով՝ զրոյից ինը, և գրվում են դասի կողքին:
4) Ամենից ջերմ աստղերը զրո դասին են պատկանում, մակերևութային ջերմաստիճանը երկու հազարից հասնում է հինգ հազար աստիճանի, որի պայմաններում տեղի է ունենում հելիումի իոնացում, իսկ աստղի միջուկում՝ ջերմամիջուկային ռեակցիաներ:
Մեր Արեգակը դասվում է G2 դասին, այն դեղին թզուկ է վեց հազար աստիճան մակերևութային ջերմաստիճանով: Աստղաքիմիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քիմիական կազմի տեսակետից աստղերը բավականին նույնատիպ են՝ ջրածնահելիումային ինքնալուսավորվող ջերմ գազային գնդեր են, մի քանի միլիոն կիլոմետրի հասնող տրամագծով: Աստղերի վերևում նշված դասերը ստեղծում են այսպես կոչված Գլխավոր հաջորդականություն, որի վերին մասում ջերմ աստղերն են՝ սպիտակ, երկնագույն, ցածր աստիճաններում կարմիր թզուկները։