Վահան Թոթովենց կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացրել էր Արևմտյան Հայաստանի գավառական մի քաղաքի կյանքի մասին, որտեղ մարդիկ ապրում էին լավ և սովորական կյանքով: Հեղինակը պատմում էր այդ քաղաքում ապրողների, տիրող իրավիճակի, առավելությունների ու թերությունների և մարդկանց դրսևորվող կերպարների մասին: Ստեղծագործությունում պարզ ներկայացվում էր, թե ինչպես են մարդիկ ապրում այդ քաղաքում, ինչ խնդիրներ ու խոչընդոտներ ունեն ու ինչի մասին են երազում: Ինձ այս ստեղծագործությունը շատ դուր եկավ, քանի որ այստեղ հիմնականում խոսվում էր մարդկանց կյանքի առավելությունների ու դժվարությունների մասին: Ինձ այս ստեղծագործությունները նաև դուր եկավ նրանով, որ հեղինակը փորձում էր ինչ- որ չափով լուծել քաղաքում ապրող մարդկանց խնդիրները: Ինձ առավել շատ դուր եկավ ստեղծագործության մեջ հեղինակի մոր կերպարը: Հեղինակի մայրը իր տեսակով քաջ և ուժեղ կին էր: Ստեղծագործությունում հենց պատահած և կատարված դեպքերով էր այդ կինը դարձել քաջ և ուժեղ: Կնոջ կյանքում կային դժվարություններ, բայց նա կարողանում էր հաղթահարել դրանք ՝ իր քաջ և ուժեղ հոգով: