Առաջադրանք 1. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:
Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել, օրինակ:
Հակակարծիք, հակադարձել, հակահարված, անդրադարձ, արտագրել, համակարծիք, համազգեստ, նախագիր, նախօրոք, վերադարձնել, վերագրել, վերադաս, գերհարված, գերադաս, տարակարծիք, տարագիր, տարօրինա։
Առաջադրանք 2․ Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
Եկավ դևն ու արքային հարցրեց՝ թե որտեղ է իր ոսկին, վերջիվերջո իրենց զրույցից շատ օրեր են անցել։
Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։
Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում, որ վաղուց էր նրանց սպասում, հետո ներս է հրավիրում և հավելում, որ բոլորին էլ շատ ուրախացրեցին իրենց գալով։
– Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
Հանդիպելուց ընկերն ասաց, որ շատ ուրախացավ, երբ ընդհանուր ծանոթներից իմացավ նրա քրոջ հետ նույն դպրոցում սովորելու փաստը։
–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
Անթաքույց դժգոհությամբ սպասավորը մեզ ասաց, որ տեսնում է թե ինչպես ենք խոսքներս մեկ արել ու իրեն հալածում ենք։
–Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
Խոնարհվելով որդին շշնջաց հորը, որ մեն-մենակ է եկել, և որ չմտածի անցյալի մասին։
–Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
Արիստոտելն իր աշակերտներին ասում է, որ եթե իրեն հարցնում են իր և ուսուցչի հարավերությունների մասին, պետք է խոստովանի, որ Պլատոնն իր բարեկամն է, սակայն ճշմարտությունն Արիստոտելի համար ավելի թանկ է։
Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով որդուն հոգոց հանելով ասաց, որ չգիտի թե հայրն ինչ պիտի աներ, եթե այժմ իրենց կողքին լիներ։
Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
Հենց որ մենակ էին մնում, կրտսեր քույրս ասում էր, որ ընչացքս արդել սևացել է, տան տղամարդ ես եմ, ես էլ պիտի որոշեմ, թե ինչ անենք։
Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
Սահակ ծերունուն հարցրեց՝ թե ճանաչեց իրեն, որ իր հոր զինակիցն է եղել։
Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց՝ թե ինչու ենք մնում քաղաքում, և վերջիվերջո այստեղ մնալով մենք վտանգի ենք ենթարկվում։
Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։
Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ, որ լավ խորհեմ անելիքիս մասին, մինչև վճռական քայլ անելս։
Առաջադրանք 3․ Տեքստ
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Մեկնաբանիր կետադրությունդ։
- Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
- Որոշիր, թե երեք , արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
- Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։ հորից, թվական, սրտապատառ ժանեկազարդ
- Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։ խորդուբորդ, լափել, մույթ, քանքար, խորհել
- Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։ պատմության, հոր
- Տեքստից գտիր կապերը։
- Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
- Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։ անհնար էր, փառատենչ էր
Երեք (4 տառ, 4 հնչյուն) հարյուր հիսունվեց թվականին գարնանային արևոտ (5 տառ, 6 հնչյուն) մի օր Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ.
—Օգնեցե՜ք, ժողովուրդ, Արտեմիսի տաճարն այրվում է։
Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ (2 բաց, 3 փակ) մույթերը, ժանեկազարդ խոյակները, մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։
Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի (8 տառ, 9 հնչյուն) մի մարդուկ, Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած (5 տառ, 5 հնչյուն) անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել՝ ո’չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո’չ բանաստեղծական (3 բաց, 2 փակ) քանքար, ո’չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի (3 բաց) պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին». խորհում էր այդ սինլքորը։