Առաջադրանք 2.
Դասարանական
«Զինված պայքարը Սյունիքում»/էջ 20, պատասխանել հարցերի/
Տանը
Համեմատել զինված պայքարը Արցախում և Սյունիքում/ մեկ էջի սահմանում/սկիզբը, ընթացքը, ավարտը, համեմատում, ամփոփում/, օգտագործված աղբյուրները նշել/
Պայքարն Արցախում
XVIII դարի սկզբին Իրանը հայտնվում է չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I–ը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ: Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը` Օսմանյան կայսրությունը, որը
ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ.հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ: Գերիշխանության համար ընթացող ռուս–թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12–ինԿոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: 1724թ․ Թուրքերը հարձակվում են հայկական բնակավայրերի վրա։ Հունիսի 7–ինթուրքական զորքը պաշարում է Երևանը: 1724 թ. սեպտեմբերի 26–ինԵրևանն անձնատուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ: Արցախի ազատագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին: Հուսադրող էր ազգային գործիչ ԻվանԿարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով: 1725 թ. մարտինթուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդագավառ: Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը: 1726 թ. օսմանյան զինուժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Հայերը ճիշտ է պարտություն կրեցին, բայց այդ պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար։
Պայքարը Սյունիքում
Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը: Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին: Վրաստանի թագավոր Վախթանգ VI–ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին: Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասնազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ IIշահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727 թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հետո հայերը ազատեցին նաև մեղրին։ Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետը: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպարապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինուժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Հայերը ոչ սյունիքում, ոչ արցախում հաղթանակ չկրեցին, սակայն նրանք ամբողջ ընդացքում միշտ պայքարեցին, ունեցան խոշոր հաղթանակներ։
Օգտագործված աղբյուրները / Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք։