Մարտի 2-8, հեռավար ուսուցում

1, Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։

Համաճարակը,  միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստող նախադրյալներն են սանիտարական կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը և այլն։

2, Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Սև մահ, ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր պանդեմիաներից է  մարդկության պատմության մեջ, ինչի զոհ դարձան 75-200 միլիոն մարդ Եվրասիայում, հիմնականում Եվրոպայում 1346-1353 թվականներին: Սև մահը Եվրոպա է ներթափանցել Կենտրոնական Ասիայից, որտեղից Մետաքսի ճանապարհով Ղրիմ է հասել 1343 թվականին: Այնտեղից առնետների, ոջիլների միջոցով ներխուժել է Եվրոպա, քանի որ սև առնետներն այդ ժամանակաշրջանում նավերի հիմնական ուղևորներն էին: Տարածվելով Միջերկրական ծովի ավազանում և Եվրոպայում` Սև մահը սպանեց Եվրոպայի բնակչության 30-60 տոկոսը: Ընդհանուր հաշվարկներով Սև մահվան պատճառով աշխարհի բնակչությունը 450 միլիոնից դարձավ 350-375 միլիոն: Աշխարհի բնակչությունը չհասավ համաճարակից առաջ եղած մակարդակին մինչև 17-րդ դարը:Համաճարակի արդյունքում ծագեցին տարբեր սոցիալական, կրոնական և տնտեսական շարժումներ, որոնք մեծ հետք թողեցին Եվրոպայի պատմության մեջ:

Բնական անընկալություն ժանտախտի ժամանակ գոյություն չունի։ Վարակի աղբյուրի հետ շփված բոլոր մարդիկ գրեթե միշտ հիվանդանում են, այլ կերպ ասած՝ ժանտախտի նկատմամբ մարդկանց ընկալությունը շատ բարձր է, գրեթե 100%: Հիվանդանալուց հետո ձեռք են բերում կայուն անընկալություն, հիվանդացման կրկնակի դեպքեր չեն լինում։ Չնայած բազմաթիվ ուսումնասիրություններին այնուամենայնիվ ժանտախտի իմունոլոգիական մեխանիզմները դեռևս ամբողջությամբ պարզաբանված չեն։ Արհեստական անընկալության նպատակովօգտագործում են հակաժանտախտային կենդանի կամ քիմիական պատվաստանյութ։

Կանխարգելման միջոցառումների հիմքում ընկած են հետազոտությունը և հսկողությունը բնական օջախների նկատմամբ և ժանտախտի տարածման կանխումը հիվանդության էնդեմիկ վայրերից դեպի այն տարածքները, որոնք համարվում են այս հիվանդությունից զերծ գոտիներ։ Համաճարակաբանական հետազոտությունները հիվանդության բնական օջախներում ներառում է սիստեմատիկ էպիզոտոլոգիական ուսումնասիրություններ՝ կրծողների մեջ հիվանդության առկայության դեպքում նրանց ոչնչացման աշխատանքները (դեռատիզացիա, դեզինսեկցիա) կազմակերպելու նպատակով։ ժանտախտի դեմ կանխազգուշական պատվաստումները առողջ մարդկանց մոտ անհրաժեշտ է անցկացնել համաճարակաբանական ցուցմունքներով, երբ մարդիկ ապրում են այս հիվանդության տեսակետից էնդեմիկ վայրերում, ինչպես նաև, երբ մարդկանց մեջ արձանագրվում է հիվանդության դեպք։ 1903թ. առաջին անգամ փորձարկվել են կանխագուշական պատվաստումներ Կոլլեի և Օտտոյի կողմից կենդանի ավիրուլենտ իմունոգեն շտամներով, որը տվել է բավարար արդյունքներ։ Հետագայում ժերարը և Ռոբիկը (1936) Մադագասկարում պատվաստված ծովախոզուկներին վարակեցին ժանտախտի հարուցիչներով և եկան այն եզրակացության, որ պատվաստանյութը օժտված է բավականին բարձր իմունոգենությւսմբ, ապա նման տվյալներ ստացան մարդկանց պատվաստելուց հետո։

3,Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:

4,Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:



5,Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

Ֆիլմ ՝ Վարակված

Ռուսերեն տարբերակը

6, Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել “Վիրուսն ապագայում”ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s