Կարճ թե ինչի մասին էր պատմվածքը՝
Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: Նրա փողոցով անցնելը մի հանդես էր, աղայակա՜ն։ Եվ այդ ֆեսավոր Հաճին գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտները գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս՝ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրքական զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին: Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը: Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները: Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:
Իմ կարծիքը՝
Ես կարծում եմ որ այդ Հաճի աղան շատ ստոր և անպետք մարդ էր քանի որ չի կարելի քրոջը թողել հանուն հարստության ինչ վիճակում էլ նա լինի։ Ես պատմվածքը կարդում եմ արդեն երկրորդ անգամ իմ կյանքում և ես ավելի եմ հիասթափվում մարդկանցից քանի որ այս դարում Հաճի աղայի պես շատ մարդիկ կան։ Եվ եթե նա զղչաց իր արարաքների համար դա ամբողջովին սուտ էր նա ուղակի ուզում էր մահանալուց առաջ քավել իր մեղքը բայց եթե կարողանար ինձ թվում է նա իր հարստությունը իր հետ կտաներ։ Այս պատմվածքը շատ հրաշալի է սա կարդալով մարդ հասկանում է թե ինչպիսի մարդիկ կարող են լինել նաև օգնում է հասկանալ և չկրկնել Հաճու արարքները։