«Ավետիք Իսահակյան 145»

Ռիալտոյի կամուրջ

Ռիալտոյի կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար` Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։ 1310թ. կամուրջը մասամբ այրվել է ապստամբության ժամանակ։ 1444թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503թ.։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-91թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով,նման է փայտե կամրջին, որին փոխարինել է։Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում` 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Կամուրջը հիշատակվում է Ավետիք Իսահակյանի Մի մրահոն աղջիկ տեսա բանաստեղծությունում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s