Վերլուծություն․
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Ես կարծում եմ, որ Իսակյանը ուզում էր ասել, որ ամեն ինչ այս կյանքում անցնում և գնում է։ Շատերը ունեն պրոբլեմներ և հաղթահարում են դրանք, և դու էլ կարող ես։ Ես չգիտեմ թե հենց ինչի համար է Ավետիք Իսահակյանը այսպես վեռնագրել բանաստեղծությունը բայց կարծում եմ որ նա միգուցե այս բանաստեղծությունը գրել Ռավենայի կամուրջի վրա։