Գեղեցկությունը մշակութային տարբեր միջավայրերում

  • Փորձե՛ք ներկայացնել մի քանի մշակութային միջավայրերի առանձնահատկություններ:

Յուրաքանչյուր մշակույթ ունի շատ հարուստ ավանդույթներ, հավատքներ, տոներ, հագուստներ և այլն։ Մեր օրերում ցանկացած մշակույթ շատ գնահատված և սիրված է ամբողջ աշխարհում։ Մարդիկ փորձում են ցանկացած մշակույթ ընկալել որպես գեղեցիկ մի բան, որը եկել և հասել է մեզ։ Մշակույթային միջավայրերը ունեն իրենց սեփական «Եսը», որին դիպչելը կարծես անհնարին է։ Այն ունի իր սեփական կարծրատիպերը, գաղափարախոսությունները, ասելիքները, հավատքները, որոնք դարձնում են միջավայրը լիարժեք, անկախ մնացածից։ Մեր օրերում շատ քիչ ենք հանդիպում իրենց մշակութային ինքնությունը լիարժեք պահպանած ազգ։ Այսպիսի մարդիկ հիմնականում լինում ցեղերով, ապրում են բոլորից առանձին։

  • Ըստ ձեզ Գլոբալացումը ինչ դրական և բացասական ազդեցություններ է ունենում տարբեր մշակութային միջավայրերի վրա:

Իմ կարծիքով գլոբալիզացումը, իր մեջ ավելի շատ կրում է բացասական կողմեր։ Առհասարակ, գլոբալացման հիմնական նպատակը, դա ամբողջ աշխարհի մեկ ամբողջական մշակույթ ունենալն է։ Մշակույթերի միավորումը հանգեցնում է միմիայն ազգի ոչնչացմանը, քանի որ ազգերին միմիանցից տարբերում է իրենց լեզուն և մշակույթը։ Գլոբալիզացման դրական հետևանք կարող է լինել գեղեցիկի ընդհանուր ընկալումը, քանի որ գեղեցիկը աշխարհում, կախված մշակույթից, տարբեր է, բայց մեր օրերում այն սկսում է դառնալ մեկ ընդհանուր։ Այսպիսով մենք սկսում ենք հետաքրքրվել այլ մշակույթներով, վերցնել նրանցից որոշ բաներ, գտնել մեզ այնտեղ, բայց միաժամանակ նաև մոռանալով մեր սեփականը։

Leave a comment