Բառ, արմատ, ածանց

Արմատ՝ բառի հիմնական իմաստն արտահայտող մասը։ Կարող է լինել.

  • առանձին կիրառություն ունեցող՝ տարրական (տարր), մեղմորեն(մեղմ)
  • առանձին կիրառություն չունեցող՝ հեռաստան (հեռ), թաքուստ (թաք)

Ածանց.կարող են ավելանալ արմատի սկզբից կամ վերջից։ Ըստ դրա՝ լինում են

  • նախածանցներ՝ անընկեր, պարագլուխ, տձև

վերջածանցներ՝ կծու, գրիչ, աղի։

Ուշադրություն. ածանցը կարող է հայտնված լինել բառի մեջտեղում։ Հարկավոր է դիտել ածանցի դիրքը ոչ թե բառի այլ արմատի նկատմամբ։

Օրինակ՝ գրչակից-գր(արմատ)+իչ (ածանց)+կից(արմատ։ -իչ ածանցը գր արմատին է ավելացել (գրիչ), դրա համար էլ վերջածանց է (թեպետ բառի մեջտեղում է)։

Բառի բաղադրիչները երբեմն միանում են հոդակապով։ Հայերենն ունի միայն ա հոդակապը։ Բայց երբ նախորդ բաղադրիչը վերջանում է ի-ով, ի-ն միանում է ա հոդակապին ու դառնում ե՝գինի+ա+վաճառ-գինեվաճառ։ Այս դեպքում հոդակապը չի չքացել։ Բառը համարվում է հոդակապ ունեցող։

Leave a comment