Գործնական աշխատանք

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում ու բառաձևերում է գրվում «է»։

Ջրէջք, նախօրե, դողէրոցք, չէինք։

ՀԷԿ, էլեկտրաէներգիա, առէջ, երբևէ։

Անէանալ, միջօրեական, լուսնէջք, որևէ։

ՄանրթԷրեբունի, թեական, չէտել։

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում «դ»։

Ալվարդ, գրդնակ, միջնաբերդ, անդատրում։

Կորնթարդ, Բաղդադ, միջնաբերդ, լաջվարդ։

Արդուկ, Վրթանես, երդվյալ, անհողդողդ։

Հարդարել, նշտարենի, արդարև, զարտուղի։

3. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում կրկնակ բաղաձայն չկա։

Տասներեքերորդ, ուղեգրություն, տարընթերցում, գործուղել։

Այբբենական, հոլանդական, աշխարհահայացք, ուղղարկել։

Հովվերգություն, տարրերք, հովվանի, նովելուկ։

Ընդդիմադիր, խորազննին, ամպհովվանի, քանիերորդ։

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն բաղաձայնը։

Նզովք, Ափրոդիտե, հարավ, ավտոմատ

Ասֆալտ, Աֆղանստան, թավշյա, Օվսաննա։

Աղվաններ, Եթովպիա, նավթավառ, զավթել։

Սֆինքս, թովչանք, փլավքամիչ, Խոսրով։

5. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ։

Փութ(եռանդ), թան(ապուր), հետ(մնալ), հարյուր(հազար)։

Ի(հեճուկս), առ(այն), ափ(հանել), դեմ(դիմաց)։

Իրար(անցում), միտք(անել), հենց(որ) ամենա(երկար)։

Առ(և)տուր, վեր(կենալ), խուլ(համր), պատ(շար)։

6. Ո՞ր շարքի բառերի բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով։

ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ, ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ԱՇՈՏ ՈՂՈՐՄԱԾ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ։

ՆՈՐ ԱՐԵՇ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ, ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ, ՄԻՔԱՅԵԼ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱ։

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ, ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ, ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ։

7. Քանի՞ ձայնավոր հնչյուն կա եզր բառում։

մեկ

երկու

երեք

ոչ մի

8. Քանի՞ բաղաձայն հնչյուն կա Ոդիսևս բառում։

չորս

հինգ

վեց

երեք

9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է (ե) ձայնավորի հնչյունափոխություն կա։

Կիզանուտ, սիգաճեմ, համատիրություն, միջադեպ։

Գիտակ, վիրահատել, ծիսակատարություն, ուղեգորգ։

Սիրահոժար, մտամոլոր, գիրուկ, միգապատ։

Զինակիր, հանդիսատես, քմահաճույք, հանդիպակաց։

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

1․
Նախ    ուշագնաց
Ապ       հասարակարգ
Ստոր   ձայնափոխ
Գեր      հանրամատչելի
Մակ     դիպված
Ընդ      բայական

Նախադեպ, ապուշ, ստորակարգ, գերձայն, մակդիր, ընդհանուր։

2․
Ենթ     վերադարձ
հակ     աշխարհասփյուռ
ներ      անվանակոչություն
անդր   գունաբաժանում
դեր      թունավորել
դժ        կարգաբերել

Ենթաբաժան, հակադարձ, ներաշխարհ, անդրադարձ, դերանուն, դժգույն։

3․
Թեր      հռչակագիր
տրամ   ցուցամոլ
տար     գծապատկեր
ենթ       կատարյալ
ապ        դարձդարձիկ
վեր        բացակա

Թերաբաց, տրամագիծ, տարագիր, ենթակատար, ապացույց, վերադարձ։

4․
Գեր      կանոնավոր
բաց      հիմնախնդիր
տրամ   արքայական
փոխ     հավիտենական
պար     արձակուրդ
առ        բանական

Գերխնդիր, բացրարձակ, տրամաբան, փոխարքա, պարականոն, առհավետ։

5․

Նախ     երասան
ապ        հպանցիկ
ընդ        սպայակույտ
ենթ        գազապաստարան
հակ       հնչողություն
համ       դռնապան

Նախապան, ապերասան, ընդհուպ, ենթասպա, հակագազ, համահունչ։

6․

Անդր     բայական
դեր        փականք
հար       մարդկային
տ            ոստյուն
ընդ        ուղեկցորդ
պար      բևեռային

Անդրաբևեռային, դերբայ, տմարդ, ընդոստ, պարփակ։

7․
Գեր     գծավոր
պար    սեռական
տար    խնդրագիրք
ապ      դիմակավոր
ընդ      պատեհապաշտ
դժ        ուշին

Գերխնդիր, պարագիծ, տարասեռ, ապուշ, ընդդեմ, դժպատեհ։

8․
Ենթ     կողմնորոշում
հար     խմբերգ
ապ      դրույք
բաց    կշռույթ
թեր     գրականություն
մակ    անշնորհքություն

Ենթախումբ, հարադիր, ապաշնորհ, մակագիր, թերակշիռ, բացորոշ։

9․
Ընդ     կամակոր
արտ    արձակուրդ
մակ     ձայնակցել
չ           անվանական
բաղ     հարցապնդում
ենթ      վերերկրային

Ընդարձակ, արտերկիր, մականուն, չկամ, բաղափայն, ենթահարց։

10․
Փոխ     ամենակարող
տ          արքայանիստ
ստոր    գաղթավայր
ներ       գետնաքարշ
համ      բանավոր
տրամ   բարձրաձայն

Փոխարքա, տկար, ստորաքարշ, ներգաղթ, համաձայն, տրամաբան։

Leave a comment