Ծերունին ու ծովը (Գլուխ Գ (մինչև վերջ))

Բացատրել բառերը.
Կռնակ-մարմնի ետևի մասը՝ ուսերից մինչև մեջքը
Գալարվել-ոլորվել
Մթագնել-մթնել, խավարել
Հորձանք-հեղեղ, հոսանք
Թափոր-հոգևորականների հանդիսավոր երթ
Դավ-նախապատրաստված չարամիտ արարք
Ստեպ-ստեպ-քայլ առ քայլ
Անդադրում-անդադար
Զսպան-զսպակ
Ածելի-սուր բերանով դանակ
Ավար-թալան, կողոպուտ
Համակվել-պատվել, լցվել
Կափկափել-բաբախել
Մոլեգին-կատաղի, վայրագ
Ընկղմվել-սուզվել, մխրճվել
Շեշտակիություն-ճիշտ նշանառություն
Ջլատվել-թուլանալ, տկարանալ
Խորհրդածել-մտածել, մտմտալ
Խելահեղ-խելքը կորցված
Սեպ-ներքևի ծաղրը սրած
Մխրճվել-խրվել, մտնել
Ընկրկել-նահանջել
Հրացոլք-կրակի ցոլք
Հոգնաբեկ-հոգնած ջարդված

Վերլուծական աշխատանք.

«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։

Այս հատվածում ծերունին հասկացել էր, որ նրա և ձկան պայքարը, դա հավասարը հավասարի դեմ պայքար էր և նա էլ չէր կարևորում իր կյանքը։ Նա միայն մտածում էր հաջողություն ունենալու և ձկանը սպանելու մասին։ Նա համարում էր, որ ինչքան նա կարող է սպանել ձկանը, այդքան էլ ձուկը նրան։ Նա ձկանը ընդունում էր, որպես բարեկամ և մարդ։

Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։

Ես համաձայն եմ այս խոսքի հետ, որովհետև պարտվելը շատ հեշտ է և վատ բան չէ։ Պարտվելով մարդիկ ավելի շատ նոր բաներ են իմանում և պարտության շնորհիվ ավելի են վարպետանում։ Երբ պարտվում ես քո լարվածությունը անցնում է և դու ավելի հանգիստ ես լինում և իմանում ես, որ դու գոնե պայքարել ես հաղթանակի համար ու պարտվել ես աշխատասեր ձևով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s