
Ես ընթերցեցի Սարոյանի գերդաստանի մասին։ Նա պատմում էր հոր և մոր մասին նրանց կրթության մասին։ Սարոյանը պատմում էր թե ում պատվին են կոչել նրա անունը, կոչել են հոր մտերիմ ընկերոջ Վիլյամ Սթոուհիլի անունով։ Մեջբերում՝
… Հայրս միաժամանակ քարոզչություն է արել Նյու Ջերսիի Փաթըրսոն քաղաքի հայկական համայնքում: Դրա հետ մեկտեղ, նա «Քրիսթիըն հերըլդի» էջերում հոդվածներ է գրել, համենայն դեպս, ինչ-որ ձեւով առնչվել այդ հրատարակության հետ: Նրա լավագույն ընկերն Ամերիկայում դոկտոր Վիլյամ Սթոունհիլ անուն ազգանունով մի երիցական քահանա է եղել, որը մահացել է իմ ծնվելուց մի երկու ամիս առաջ: Ինձ Վիլյամ են կոչել հենց այս մարդու պատվին: Եթե նա չմեռներ, ես լսել եմ, որ հայրս միտք է ունեցել իր հոր հիշատակին անունս Պետրոս դնել:
… 1928 թվականին, երբ առաջին անգամ Կալիֆոռնիայից մեկնեցի Նյու Յորք, գնացի Բրուքլին ու սեղմեցի Վիլյամ Սթոունհիլի դռան զանգը: Նա հենց ինքն էլ դուռը բացեց, մի պահ նայեց ինձ եւ հետո հանգիստ ասաց. «Դուք Արմենակ Սարոյանի որդին եք: Խնդրեմ, ներս անցեք»:
Ինձ համար հատվածը անհասկանալի մնաց եթե Սթոունհիլը մահացել էր ինցհպես է բացւմ դուռը և առավելևս խոսում։
Վիլյամսը պատմում էր, որ պետք է սիրես քո գերդաստանը, որպեսզի վատ բաներ չմտացես գերդաստանիդ մասին, ասում է, որ եղել են օրեր, որ ես շատ եմ ցանկացել փոխել ազգանունս քանի որ մտածել է, որ անիմաստ ազգանուն է, բայց սխալվել եմ, որովհետև ես ունեմ շատ լավ ազգանուն։ Նա շատ է սիրել Արամ անունը և կուզենար անունը լիներ Արամ, նա իր որդու անունն է դրել Արամ։ Ինձ շատ հետաքրիր էր կառդալ Սարոյանի գերդաստանի մասին։