Պատմվածքը մի գեղեցկուհի՝ Ջենիի սիրո մասին էր։Տղան ով սիրում էր Ջենիին համարձակություն չուներ իր սերը արտահայտելու Ջենիին։Ամեն չորեքշաբթի նա մանուշակներ էր բերում և թողնում պահակի մոտ ասելով որ ՝ «Օրիորդ Ջենի Սորբիեի համար է»։Սկզբում օրիորդ Ջենին ոչ մի ընթացք չէր տալիս պատանու քայլերին և մի օր երբ որոշեց ընդունել տղային, տղան էլ ծաղիկներ չէր բերում, իսկ Ջենին արդեն անհանգստանում էր որ միգուցե տղային բան է պատահել։Տղան ցանկանում էր գրավել աղջկա ուշադրությունը, իսկ Ջենին ընթացք չէր տալիս տղայի գործողությանը։Մի օր երբ տղան չեկավ, աղջիկը անհանգստացավ, կարծես ընտելացել էր այն մտքի հետ որ ամեն չորեքշաբթի մանուշակներ կստանա ինչ որ անծանոթից։Մի օր նամակ ստացավ մի պաշտոնյաից և ընդունեց նրա հետ հանդիպումը։Պարզվեց նա այդ խորհրդավոր երիտասարդի հայրն էր ով հայտնեց Ջենիին որ տղան մահացել է, ասելով ՝ նա ասել է իր քրոջը. «Հեռանալով ես կխուսափեմ այս անհույս կրքից կամ մեծ բաների կհասնեմ…և այդ ժամանակ…»։Տղան որոշել էր գնալ ծառայության Մադագասկար պերպեսզի մոռանա իր սիրուն կամ ավելի մեծ շնորհների հասնի և կարողանա համարձակ մոտենալ աղջկան։Բայց նա մահացավ և հայրը տվեց նամակները Ջենիին որոնք ուղված են իրեն բայց այդպես էլ չհասան Ջենիին։Ջենին որոշեց ամեն չորեքշաբթի գնալ տղայի գերեզման և մի փունջ մանուշակներ դնել նրա գերեզմանաքարին, անկախ նրանից զբաղված է թե ոչ։Իրականում նաև հուզիչ էր պատմվածքը։Ուներ հետաքրքիր և անսպասելի ավարտ։Բայց ինձ թվում է այսպես ավելի լավ եղավ, որ տղան չմոտեցավ Ջենիին, միգուցե օրիորդ Ջենին մերժեր տղային և աղջիկն էլ երբեք չիմանար տղայի այդ խելահեղ սիրո մասին։
1. Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:
Իմ կարծիքով հնարավոր է, որ այն ունենա իրական հիմք, սակայն կարծում եմ նաև, որ այն մի փոքր չափազանցեցված է դեպի ռոմանտիզմ: Հնարավոր է, որ այդ ռոմանտիկական շեղումները գրողի երևակայության արդյունքն են:
2. Մի քանի նախադասությամբ բնութագրիր պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում:
Ջեննին մի հմայիչ դերասանուհի էր, մի փոքր մեծամիտ և գոռոզ, որն այդ պահին հասել էր իր փառքի գագաթնակետին, չուներ երկրպագուների և ուշադրության պակաս: Նա ամիսներ շարունակ անտեսեց իր հերթական համառ երկրպագուին: Վերջում նա դարձել էր ավելի զգացմունքային: Նա սկսեց գնահատել տղայի նվիրվածությունն ու սերն իր հասցեին և որպես հավատարմության նշան ամեն չորեքշաբթի այցելում էր նրա գերեզմանին տանելով մի փունջ մանուշակ:
3. Սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել:
«Ռոմեո և Ջուլիետ» Շեքսպիր «Անուշ» Թումանյան