1.Ո՞րոնք էին ռուս-պարսկական պատերազմի պատճառները։ Ներկայացրե՛ք 1828 թվականի ռազմական գործողություննների ընթացքը։
Ռուս- պարսկական պատեազմի պատճառն էր Պարսկաստանի ցանկությունը Գյուլիստանի պայմանագրով կորցրած տարածքները վերադարձնելու ցանկությունը։ Տվյալ նպատակին հասնելու համար Աբաս-Միրզան իր զորքով մտնում է Ղարաբաղ և պաշարում Շուշին, ինչին միաժամանակ Երևանի խանի բանակը ներխուժում է Փամբակ և Շիրակ և 1826թ-ին սկսում է ռուս-պարսկակaն պատերազմը։
1828թվականի ամռանը Շիրակում և Փոքր Ղարաքիլիսա գյուղի շրջանում ընթանում էին պաշտպանական մարտեր։ Նույն թվականի աշնանը սեպտեմբերի երեքին գեներալ Վ․ Մաթադովը իր երեք հազարանոց զորքով պարտության է մատնում Ամիր խանին, Շամքոր գետի ափին։
Նույն ամսվա տասներեքին Գանձակում Աբաս-Միրզայի երեսունհինգ հազարանոց զորքը պարոտության է մատնում Ի․ Պասկևիչը իր ութ հազարանոց զորքով։
2.Ներկայացրե՛ք հայերի սպասելիքները պատերազմից և կամավորական շարժման ընթացքը։ Հայերից ո՞վքր և ո՞րտեղ աչքի ընկան։
Ռուս-պարսկական պատերազմը հայերին հույս էր տալիս վերջապես ազատվելու պարկական լծից, երկար ժամանակ ցանկալի դարձաց նպատակին հասնելու համար արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցին և գրող Հարություն Ալամդարյանը հայրենասիրական կոչեր են անում, որոնք դրական, լայն արձագանքն են ունենում։ Շատ շատ հայ երիտասարդներ իրենց կամքն են հայտնում միանալ ռուս գեներալների զորքերին, ստեղծվում են կամավորական ջոկատներ ռուս հրամանտարները թույլ էին տալիս նման ջոկատներին ունենալ իրենց դրոշն, հայ հրամանատարների, հրամանաները հայերենով հնչելու թույլատվություն, բացի այդ ամենը կամավորների ընտքնիքները շատ տարբեր արտոնությւոններ էին ստանում։ Աչքի էր ընկնում կապիտան Սումբատովի գլխավորած ջոկատը։
Դրանից բացի Պարսկաստանում Գեղամյանների և Աղամալյանների տոհմերի ներկայցուցչիները ստիպված էին գլխավորել պարսկական ջոկատները և ստիպված էին կռվել իրենց հայրենակիցների հետ։
3. Ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները 1827թվականաին։ Ներկայարեք Օշականի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։
1827 թվականի հունիսից պատերազմական գործողություններ ծավաալվում էին Նախիջևանի և Երևանի շրջաններում։ Ի Պասկևիչը Ա․ Կրասովսկու դիվիզիային հնձնարարում է պահել Երևանի բերդը։ Պասկեևիչը ջախջախում է Աբաս-Միրզայի զորքը գրավելով մի շարք հայկական տարածքներ, օրինակ՝ Գառնին, Նախիջևանը, Կոտայքը և այլն։ Սյուն թվականի հուլիսին Ի․ Պասկևիչը գրավում է նաև Աբասբադի բերդը։
Աբաս-Միրզան որոշում է հարձակվել Էջմիածնի վրա, սակայն Ներսես Աշատարակեցուն հաջողվում է կազմակերպել Էջմիածնի պաշտպանությունը։ Նա օգնություն է խնդրում գեներալ Կրասովսկուց։ 1827 թվականի օգօստոսի տասնյոթին տեղի է ունենում դաժան ճակատամարտ Օշականի և էջմիածնի միջև։ Ռուս-հայկական զորքերի համար վճռական պահի պարսկական բանակից՝ Հակոբ Հարությունյանը իր հրանոթի փողը թեքում է դեպի պարիկների զորքը, այդպես խաուճապ առաջացնելով վերջիններիս մոտ և հնարավորություն տալով, ռուսական զորքերին մտնելու էջմիածին և հաղթանակ տանելու պարսիկներ նկատմամբ։
Ռուսական կասրության և հայերի համար Երևանի պաշարումն ու գրավումը մեծ դեր ունեցավ, քանի որ Երևանը ուներ մեծ ռազմական և տնտեսական նշանակություն։ Բացի այդ այն հանդիսանում էր Արևելյան Հայաստանի ամենամեծը խանությունը, որն գրավելով հայերը մի մեծ քայլով էլ ավելի էին մոտենում իրենց դարավոր երազանքին ազատ և անկախ պետություն ունենալուն։ Կարծում եմ Երևանի գրավումն էլ ավելի մեծացրեց հայրեի մարտական ոգին։
4.Ե՞րբ և ի՞նչ պայմաններով քնքվեց Թուրքմենչայի պայմանգիրը։ Որքա՞ն հայ և ո՞ր շրջաններից ներգաղթեցին ռուսական կասրության տարացք։ Ի՞նչ նշանակություն ունեցավ պարսկահայերի ներգաղթը։
Երբ ռուսական բանակները անցան Արաքս գտը և սկսեցին գրավել Խոյը, Սալմաստը, Մարաղուն, ՈՒրմիան և համարյա հասան Թեհրանին Պարսկաստանի Շահը ստիպված խնդրեց կնքել հաշտության պայմնագիր։ Պայմանագիրը կնքվեցի 1828 թվականի՝ փետրվարի տասին, Թուրքմենչա գյուղում։ Ռուսական կողմի նրկայացուցիչը Ա․ Գրիբոյեդովն էր։ Պայմանագրի կետերից էին՝
- Երևանի և Նախիջևանի խանություններն անցնում էին ռուսական կասրությանը
- Պարկահայքն ու Ատրպատականը վերադարձվում էին Պարսկաստանին
- Տվյալ տարացքներում բնակվող հայերին թյուլ էր տրվում ներգաղթել ռուսկական կասրության նորահաստատ տարծքներ՝ Երևան և Նախիջևան։ Նրանք վեց տարի ժամկետով ազատվելու էին բոլոր տուրքերից և հարկերից, ամենաղքատներին տրվլու էր գումար բնակարան կառուցելու համար։
Ներսես Աշտարակեցու և Լազարյանների հորդորներին ընդհառաջ որոշվեց, որ Արաքսի աջափնյա հայությունը պետք է վերաբնակեցնի և վերաշենացնի Երևանն ու Նախիջևանը։ Տվյալ Վերաբնակեցման կոմիտեն գլխավորելու էր Եղիազար Լազարյանը։ Սակայն, Ռուասական կասրությունը հաշվի չէր առել, որ ներգաղթող հայերի թիվը կհասնի քառասունհինգ հազարի։ Խոյից, Սալմաստից, ՈՒրմիայից, Արդաբիլից, Մակուիից ավելի քան ութ հազար ընտանիք հատեց Արքաս գետը ինչի պատճառով էլ հետգայում ռուսական կասրությունը չկաողացավ նրանց ապահովել բավարար միջոցներով և շատ շատերը մնացին անտուն, կամ սովից մահացան։